«Աշխատում ենք ամերիկյան կողմի պատրաստած փաստաթղթի վրա։ Դա պետք է լինի իրական, արժանի խաղաղություն ապահովող պլան»,- ասել է ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Գերմանիայի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի ղեկավարների հետ խորհրդակցելուց հետո։ Վերջիններս հայտարարել են, որ ՈՒկրաինայում ճակատի ներկայիս գիծը պետք է մեկնակետ լինի ցանկացած տարածքային բանավեճի համար։ Նրանք ողջունել են պատերազմն ավարտելու ԱՄՆ ջանքերը և պատրաստ են ՈՒկրաինային անվտանգության հուսալի երաշխիքներ տալ։               
 

Դավաճանին դավաճանելը դավաճանություն չի

Դավաճանին դավաճանելը դավաճանություն չի
03.10.2025 | 14:00

Վերջին մի քանի օրերին իշխող խմբակի ներկայացուցիչները մի տեսակ նկատելի ու առանձնահատուկ ակտիվացել են, ինչը հատկապես ընդգծված ու ցցուն էր ԱԺ քառօրյայի ընթացքում։ Ակնհայտ էր, որ ՔՊ ներսում խնդիր է դրվել կտրուկ ակտիվանալու, ինչը ավելի շատ տեղավորվում է նախընտրական տրամաբանության մեջ։

ՔՊ-ում, ինչքան էլ փորձեն տպավորություն ստեղծել, թե իրենք կուռ են, օրակարգից չեն շեղվում և հավատարիմ են շեֆին, միևնույն է, նկատվում են տարբեր բևեռացումներ, որոնք խոսում են ներթիմային «ճաքերի» մասին։

ՔՊ-ում, ինչպես տեսնում ենք, առկա են մի քանի «գետոններ»՝ Սարգսյան Հայկ-Ալեն, Ալեն-Քոչարյան Անդո, կան նաև նեյտրալ և անտեսակետ խմբավորումներ, որոնք ոչ գվվում են, ոչ բվվում։ Փաստացի՝ «հարվածային գունդը» մոտ երկու տասնյակ հոգուց բաղկացած թիվ է, որոնք ոչինչ կորցնելու չունեն և «ֆուլ դոշ» են տալիս Նիկոլի համար՝ գիտակցելով, որ իշխանություն չունենալուց հետո իրենք դառնալու են դասական իզգոյ՝ վտարանդի։

Այստեղ, սակայն, ես մի բանաձևում եմ գտել, որով, թերևս, կիսվեմ․ փաստը, որ Նիկոլի կողմից հակահայկական օրակարգը լիովին ձախողվելն ու բացահայտ դավաճան լինելը քննարկման թեմա չէ, դրա մասին պատմությունն իր գնահատականը կտա։ Ստացվում է, որ դավաճան խմբակի անդամներն էլ իրենց չափով պատասխանատու են իշխանության մաս լինելու համար՝ յուրաքանչյուրն իր չափով։

Հիմա նախատեսվում է իմպիչմենտի գործընթաց։ Սկսվելու են բանակցություններ՝ այդ թվում նաև ՔՊ-ական «սաստավի» հետ, որոնք, ինչպես իրենք են ասում, «լուրջ չեն վերաբերվում և չեն պատրաստվում միանալ»։ Բայց, տեսեք, կա դավաճան և իր հետ մի խումբ դավաճաններ, որոնք հնարավորություն ունեն այդ դավաճանի խարանն իրենց ճակատից քերելու՝ միանալով իմպիչմենտին։ Այսինքն՝ դավաճանին դավաճանել, տվյալ դեպքում՝ երկիրը փրկել դավաճանից, այսինքն՝ երկիրին չդավաճանել։

Բանաձևումը մի քիչ բարդ է, բայց իրականում շատ պարզ․ դավաճանին դավաճանելը դավաճանություն չի։ Էնպես որ, իմպիչմենտը շանս է Նիկոլի կողմից «փուռը գնալու» դիմաց։

Արմեն Հովասափյան

Դիտվել է՝ 6043

Մեկնաբանություններ